Բաժիններ՝

Գարի Նևիլը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային քաղաքականությունը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը քննադատել է ակումբի աշխատանքը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Բոլորի պես, «Յունայթեդն» ուներ երեք ամիս համաճարակի պատճառով: Այնպես որ, սա այն դեպքը չէր, երբ ակումբին չբավարարեցին ռեսուրսները կամ ժամանակը: «Չելսին» արեց այն, ինչ ցանկանում էր, «Սիթին» պայմանագիր ստորագրեց երեք-չորս ֆուտբոլիստի հետ: Չեմ կարծում, որ ժամանակի խնդիր է: Պարզապես վերջին հինգ-վեց տարվա ընթացքում «Յունայթեդը» հուսահատ տեսք ունի, երբ փորձում է խաղացող ձեռք բերել: Նրանց թվում է, որ նրանք կարող են պնդել, բայց վերջում միշտ վճարում են այնքան, որքան վաճառող ակումբն է պահանջում: Նման իրավիճակներում պետք է վերահսկել ամեն ինչ: Սահմանել վերջնաժամկետ և ասել. «Մենք հրաժարվում ենք գործարքից»:

Սանչոյի իրավիճակը հիասթափեցնող էր: Բանակցությունները շատ երկար են ձգվում: Պարզապես ասեք «Բորուսիային». «Պահիր նրան քեզ» և գնիր մեկ այլ խաղացողի: Շուրջբոլորը շատ այլ խաղացողներ կան. չի կարող պատահել, որ ձեզ միայն մեկ կոնկրետ խաղացող է պետք»,- Նևիլին մեջբերում է Daily Mail-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս