
Սուարեսը գրեթե «Յուվենթուսի» ֆուտբոլիստ է

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է «Յուվենթուսին» միանալուն, կարծում է լրագրող Գիլեմ Բալագեն:
Ըստ աղբյուրի, ուրուգվայցին թուրինցիների հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները:
Անցումը հետաձգվում է «Բարսայի» հետ համաձայնագիրը խզելու գործընթացի պատճառով: Կատալոնացիների հետ Սուարեսի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը, բայց կա նաև մեկ տարով ավտոմատ կերպով երկարաձգելու տարբերակ, եթե հարձակվողը խաղա 2020/21 մրցաշրջանի 60% հանդիպումներում:
33-ամյա հարձակվողը համաձայն է պայմանագիրը խզելուց հետո մեկ մրցաշրջանի համար փոխհատուցում ստանալ «Բարսելոնայից»:
Սիրարփի Աղաբաբյան