Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16․5 հա տարածքում բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ,
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 300 քմ,
Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Հովտաշեն գյուղում՝ 5000 քմ,
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1 հա, Պտղնի գյուղում՝ 5000 քմ, Ձորաղբյուր գյուղում՝ 3000 քմ,
Շիրակի մարզի Քարաբերդ, Լանջիկ և Մարալիկ բնակավայրերի սահմանային գոտում՝ 14 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 16․5 հա: