Սա է Արցախ-Հայաստան նոր իրականությունը

Ազգային ժողովին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ սեպտեմբերի 1-ին Արցախ մեկնած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պատվիրակության մեջ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների բացակայությունն ունի խայտառակ բացատրություն։

Պարզվում է՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ ԱԺ նախագահի պատվիրակություն կազմելիս որևէ պաշտոնական դիմում ընդդիմադիր խմբակցություններին չի եղել՝ թեկնածություններ առաջարկելու հետ կապված, և իմքայլականները «տնավարի» գնացել են Արցախ՝ անունը դնելով ԱԺ պատվիրակության այց՝ առանց ընդդիմության ներկայացվածության։ Այսինքն՝ այսօրվա տոնակատարություններին ոչ միայն բացակայել են Արցախի նախորդ երեք նախագահները, Հայաստանի վարչապետն ու նախագահը, այլև անգամ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Սա է Արցախ-Հայաստան նոր իրականությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930