«Այդպես ենք որոշել, ՀՀ վարչապետի հետ դա չենք քննարկել». Արցախի նախագահը՝ Վանեցյանին չընդունելու մասին

«Եկեք չկարևորենք՝ որևէ քաղաքական ուժի, քաղաքական գործչի հետ հանդիպել ենք, չենք հանդիպել, ինչ ենք խոսել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ ինքը պաշտոնապես չէր ընդունել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին:

Իսկ թե «նման դեպքում համաձայնեցնո՞ւմ է խնդիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ» հարցին նա արձագանքեց. «Հաստատ դա ՀՀ վարչապետի հետ չենք քննարկել, որովհետև մենք շատ ավելի կարևոր հարցերից ենք խոսում՝ բանակ, սպառազինություն, ռազմավարական տնտեսական ծրագրեր, և այլն: Ներքաղաքական այդ թեմաները մենք երբեք իրար հետ չենք քննարկել: Իհարկե, կարող է մեկ-մեկ հարցնում ենք՝ ինչ կա-չկա երկրում, բայց դա չի նշանակում, որ այդ մանրուքների մասին պետք է խոսենք: Որևէ կապ չունի՝ չհանդիպելը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ եմ, թե՞ չեմ քննարկել: Այդպես ենք որոշել, չենք հանդիպել: Այո, հանդիպում ենք բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ԱԺ-ում ներկայացված են, արտախորհրդարանական ուժերի հետ կապված՝ արդեն մտածում ենք, քննարկում»:

Տեսանյութեր

Լրահոս