Բաժիններ՝

ՄիԳ-31 ռուսական կործանիչը նորվեգական ինքնաթիռ է կալանել Բարենցի ծովում

ՄիԳ-31 ռուսական կործանիչն օդ է բարձրացել՝ «դիմավորելու» Նորվեգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Բարենցի ծովի վրա, Ռուսաստանի սահմանների մոտ: Այդ մասին ասվում է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի հաղորդագրության մեջ:

«Օդային թիրախի ճանաչման եւ ՌԴ պետական սահմանի խախտում թույլ չտալու համար օդ է բարձրացել ՄիԳ-31 կործանիչը՝ Հյուսիսային նավատորմի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմից: Ռուսական կործանիչի անձնակազմը նույնականացրել է օդային թիրախը որպես Նորվեգիայի ռազմաօդային ուժերին պատկանող բազային պարեկային ավիացիայի P-3C «Օրիոն» ինքնաթիռ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՌԴ-ի պետական սահմանից նորվեգական ինքնաթիռի շրջադարձից հետո ռուսական կործանիչը բարեհաջող վերադարձել է բազավորման օդակայան: Ռուսական կործանիչի ամբողջ թռիչքը կատարվել է օդային տարածության օգտագործման միջազգային կանոններին խստիվ համապատասխան:

«Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում նորվեգական ինքնաթիռի կողմից չի թույլատրվել»,-ընդգծել են կենտրոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս