Արմեն Սարգսյանն իր զորակցություն է հայտնում գազի պայթյունից տուժածներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր զորակցությունն է հայտնում Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիներին և շենքի բոլոր բնակիչներին։

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում պայթյունի հետևանքով զոհված Արթուր Ղազարյանի ընտանիքին, իսկ վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում։

Միաժամանակ Հանրապետության նախագահը վստահություն է հայտնում, որ քաղաքային իշխանությունների, ինչպես նաև կառավարության աջակցությամբ հնարավորինս արագ կվերացվեն պատահարի հետևանքները, կկարգավորվի բոլոր այն բնակիչների կեցության խնդիրը, որոնց բնակարանները մասամբ վնասվել կամ ամբողջությամբ փլուզվել են պայթյունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31