Ղազախստանն օգոստոսի 31-ից կանցնի կարանտինային միջոցների մեղմացման երկրորդ փուլին
Ղազախստանի կառավարությունը որոշում է ընդունել օգոստոսի 31-ից կարանտինային միջոցների մեղմացման երկրորդ փուլին անցնելու մասին, որոնք սահմանվել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով փոխվարչապետ Երալա Տուգժանովի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի արդյունքները:
«Հաշվի առնելով ձեռք բերված դական արդյունքը՝ միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է ընդունել, որ օգոստոսի 31-ից վերսկսեն գործունեությունը. կրոնական օբյեկտները (անհատականորեն, առանց կոլեկտիվ միջոցառումների անցկացման), լողավազնները (անհատական ձեւաչափով, մեկ այցելուի համար ջրի հայելու 5 քառակուսի մետր հաշվարկով, նախնական գրանցում)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, օգոստոսի 31-ից վերսկսում են աշխատանքը մշակույթի օբյեկտները (դրանց զբաղվածությունը չպետք է գերազանցի 50 տոկոսը), պետական ազգային բնայգիները եւ արգելոցները (անհատական եւ 15 հոգուց ոչ ավելի կազմակերպված խմբերի համար), սկսվում է արվարձանային մարդատար գնացքների եւ էլեկտրագնացքների, միջքաղաքային ներմարզային ավտոբուսների եւ միկրոավտոբուսների երթեւեկությունը:
Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ սահմանափակիչ միջոցները թույլ են տվել երկրում կորոնավիրուսով վարակվելիությունը նվազեցնել 10 անգամ, շտապ օգնության կանչերի քանակը պակասել է 4,2 անգամ:
Ղազախստանում կորոնավիրուսի տարածման պատճառով արտակարգ դրության ռեժիմը գործել է մարտի 16-ից մինչեւ մայիսի 11-ը: Հուլիսի 5-ին հանրապետության իշխանությունները համաճարակային իրադրության վատթարացման պատճառով կրկին սահմանել են մի շարք լրացուցիչ կարանտինային սահմանափակումներ: Դրանք սկսել են փուլ առ փուլ մեղմացնել օգոստոսի 17-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: