Բաժիններ՝

Արթուր Ղազինյանը պարետի որոշման դրույթը ոչ իրավաչափ/անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես արդեն հայտարարել էի, այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացրեցի դիմում` ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի № 110-Ն որոշման 6-րդ կետի՝ (…) բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է (…) դրույթը ոչ իրավաչափ/անվավեր ճանաչելու պահանջով:

Ըստ կարգի, նման դիմումները վարչական դատարանի կողմից քննվում են գրավոր ընթացակարգով, սակայն հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը և շահառուների ահռելի մեծ թիվը, դատարանին միջնորդել եմ դիմումը քննել բանավոր ընթացակարգով:

Դիմումի բավարարման դեպքում, ինչի հավանականությունը շատ մեծ է, որպես հետևանք չեղարկվելու են ՀՀ պարետի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը և դրանց հիման վրա արձանագրված բոլոր տուգանքները:

Առաջին դատական նիստի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ:

Շնորհակալ եմ աջակցության համար, մենք հաղթելու ենք․․․»։

Սիրելի հայրենակիցներ,ԻՆչպես արդեն հայտարարել էի, այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացրեցի դիմում` ՀՀ պարետի 2020 թվականի…

Gepostet von Artur Ghazinyan am Mittwoch, 26. August 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս