Բաժիններ՝

Հետախուզվողները ներկայացվել են դատարան

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին Նոր Խարբերդի 12-րդ փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Հովհաննես Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:

***

Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 25-ին բերման է ենթարկվել 29-ամյա Գեղամ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս