Վան Գալը պատմել է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» ցանկացել է գնել Նեյմարին, Ռամոսին և Լևանդովսկուն
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում էր տեսնել «Կարմիր սատանաների» կազմում:
Ցանկում ընդգրկված են եղել 10 աստղային ֆուտբոլիստներ՝ պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Մաթս Հումելսը, կիսապաշտպաններ Ռիհադ Մահրեզը, Ջեյմս Միլները, Ն’Գոլո Կանտեն և Սադիո Մանեն, հարձակվողներ Թոմաս Մյուլլերը, Ռոբերտ Լևանդովսկին, Գոնսալո Իգուաինը և Նեյմարը:
«Ես ժառանգել էի տարեց թիմ, որը որոշ ժամանակ չէր թարմացվել, և ցանկանում էր երիտասարդացնել կազմը՝ առանց որակի կորստի: Բայց ստորագրել նրանց, ում ես ցանկանում էի, պարզվեց, շատ դժվար է:
Ինձ դա զարմացրեց: Ես հասկանում էի, որ ակումբները հսկայական գումարներ կպահանջեն՝ իմանալով, որ «Յունայթեդն» աշխարհի ամենահարուստ թիմն է: Միևնույն ժամանակ, երբ աշխատում ես ամենահարուստ ակումբում, ակնկալում ես ձեռք բերել այն, ինչ ուզում ես: Բայց դա տեղի չունեցավ. մենք ստորագրեցինք միայն այն ֆուտբոլիստներին, որոնք երրորդ, չորրորդ կամ հինգերորդ տարբերակն էին»,- վան Գալին է մեջբերում FourFourTwo-ն:
Վան Գալը գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդը» 2014 թվականից մինչև 2016 թվականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը