Բաժիններ՝

Մեսսին ուզում է հեռանալ «Բարսելոնայից», թիմի տնօրենների խորհրդի անդամները հրաժարվում են աշխատել

Կատոլոնական «Բարսելոնայի» տնօրենների խորհուրդի մի շարք անդամներ հրաժարականներ են ներկայացրել` իմանալով Մեսսիի հեռանալու որոշման մասին: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Խորհրդի մի շարք անդամներ այս կերպ իրենց դժգոհությունն են հայտնել ակումբի նախագահ Բարտոմեոուին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից:

Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս