Բաժիններ՝

Մագուայերին ցանկանում են հեռացնել հավաքականից Հունաստանում տեղի ունեցած միջադեպի պատճառով

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերին կարող է հեռացնեն Անգլիայի հավաքականից՝ Հունաստանում ոստիկանի վրա հարձակվելու համար:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ցանկանում է զրկել Մագուայերին ազգային հավաքականի կազմում տեղից: Այս դեպքում պաշտպանը չի մասնակցի Ազգերի լիգայի առաջիկա խաղերին: Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի «Երեք առյուծներ»-ի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը:

Մագուայերը ձերբակալվել է օգոստոսի 21-ին Հունական Միկոնոս կղզում: Ֆուտբոլիստը ձերբակալվել է հարբած ծեծկռտուքի և ոստիկանի վրա հարձակման համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31