Կումանը զանգահարել է Սուարեսին և հայտնել, որ նրա վրա հույս չի դնում
Հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Բարսելոնայից» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ինչպես հայտնում է Eurosport.ru-ն, հղելով կատալոնական RAC1 ռադիոկայանին, «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը զանգահարել է ուրուգվայցուն և տեղեկացրել, որ հաջորդ մրցաշրջանում նրա վրա հույս չի դնում: Սուարեսը «Բարսելոնայից» որևէ ծանուցում չի ստացել մարզումային հավաքների մեկնարկի ամսաթվի վերաբերյալ:
Առաջիկայում ակումբի փաստաբանները կհանդիպեն ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և կքննարկեն պայմանագրի դադարեցման պայմանները: Սուարեսի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին, «Լիվերպուլից»:
Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 28 հանդիպում, դարձել 16 գոլի և 8 ասիստի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը