
«Opel Astra» մակնիշի ավտոմեքենան այրվել է
Օգոստոսի 24-ին, ժամը 03:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքից Արաքս գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:18-ին, մարվել՝ 04:40-ին:
Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա: