«Ռեալը» դեռ առաջարկներ չունի Բեյլի և Խամեսի համար. նրանց վաճառելը գերակա խնդիր է
«Ռեալի» խաղացողներ Գարեթ Բեյլի և Խամես Ռոդրիգեսի համար իրավիճակը չի փոխվել:
Մադրիդյան ակումբը դեռ չի ստացել պաշտոնական տրանսֆերային առաջարկ այս խաղացողների համար:
Ըստ Marca-ի՝ Բեյլի և Խամեսի տեղափոխությունը առաջնային է «Ռեալի» համար՝ հաշվի առնելով համաճարակի պատճառով առաջացած ճգնաժամը:
Հիշեցնենք, որ 31-ամյա ուելսցու պայմանագրով նախատեսված է ևս երկու տարի, իսկ 29-ամյա կոլումբացին ունի դեռ մեկ տարվա պայմանագիր:
Հիմա ստացվել է մի իրավիճակ, երբ «Ռեալի» ամառային տրանսֆերային արշավը կախված է նրանից, թե արդյո՞ք կիսապաշտպան Գարեթ Բեյլը կշարունակի մնալ թիմի կազմում:
Կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով ակումբը գումար չունի, որպեսզի շատ մեծ տրանսֆերներ անի։ Լավ ֆուտբոլիստներ գնելու համար պետք է վաճառել մի քանի ոչ հիմնական ֆուտբոլիստների։ Ամենահավանական, քննարկվող և ֆինանսապես ձեռնտու տարբերակը Գարեթ Բեյլի վաճառքն է։
Միևնույն ժամանակ՝ Բեյլի հեռացումը բարդանում է նրա բարձր աշխատավարձի պատճառով, իսկ կիսապաշտպանն ինքը պլանավորում է պայմանագիրը երկարաձգել «Ռեալի» հետ մինչև 2022 թվականի հունիսը:
Բեյլի ներկայացուցիչները չեն փնտրում նոր ակումբ, իսկ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցույց է տալիս, որ ինքը հույս չի դնում կիսապաշտպանի վրա։
«Ռեալը» նաև պատրաստ է վաճառել Դանի Սեբալյոսին, Ալվարո Օդրիոսոլին, Խեսուս Վալյեխոյին, Բորխա Մայորալին և Խորխե դե Ֆրուտոսին:
Սիրարփի Աղաբաբյան