Բաժիններ՝

Սուարեսը՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է ակումբում իր ապագայի մասին:

– Դուք արդեն դարձել եք «Բարսելոնայի» պատմության երրորդ ռմբարկուն: Արդյո՞ք սա բավարար փաստարկ է՝ շարունակելու աշխատել Ձեզ հետ, նրանց համար, ովքեր կարծում են, որ ժամանակն է քննարկելու Ձեր հեռացումը:

– Նրանք խոսում են որոշ անունների մասին, որոնք նշվել են նախագահի կողմից, այն փոփոխությունների մասին, որոնք կարող են կատարվել: Բայց ոչ ոք ինձ չի ասել, որ նրանք ուզում են դա անել առանց ինձ: Եթե դա ակումբի ցանկությունն է, լավ կլիներ, եթե ինչ-որ մեկը ինձ ուղղակիորեն ասեր այդ մասին:

Ես 6 տարի եղել եմ «Բարսելոնայում», սա բավական ժամանակ է, որպեսզի ինձ ասեն, թե ինչ են մտածում: Ակումբին մաղթում եմ միայն ամենալավը, և այժմ ես նախատեսում եմ շարունակել խաղալ «Բարսելոնայի» կազմում: Բայց եթե ակումբը կարծում է, որ ես սպառվում եմ, ես առանց որևէ խնդիրների կարող եմ խոսել որոշում կայացնողի հետ:

Կարդացեք նաև

– Ցանկանո՞ւմ եք մնալ:

– Այո: Քանի դեռ նրանք հույսեր են կապում ինձ հետ, ես ուզում եմ անել իմ աշխատանքը հնարավորինս լավ:

– Արդեն շփվե՞լ եք Կումանի հետ:

– Դեռ ոչ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսը» հետաքրքրված է 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:

Հոլանդական ակումբն առաջիկա շաբաթներին խաղացողին կանի տեղափոխվելու առաջարկ, հայտնում է Diario Sport-ը՝ վկայակոչելով ուրուգվայական «Teledoce» հեռուստաալիքին։

«Բլաուգրանայի» հետ ուրուգվայցու պայմանագիրը լրանում է 2021 թվականին:

Սուարեսն «Այաքսի» կազմում խաղացել է 2007-2011
թվականներին: Այս ընթացքում նա անցկացրել է 159 հանդիպում՝ դառնալով 111 գոլի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս