«Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիին» առաջարկել է 10 միլիոն եվրո
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիայի տրանսֆերի վրա։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ «Բլաուգրանան» «քաղաքայիներին» առաջարկել է 10 միլիոն եվրո:
«Բարսելոնան» սպասում է «Մանչեսթեր Սիթիի» պատասխանին, բայց չի պատրաստվում ավելի շատ գումար վճարել 19-ամյա ֆուտբոլիստի համար:
Եթե անգլիական ակումբը հրաժարվի այս գնով վաճառել Գարսիային, «Բարսելոնան» կփորձի անվճար ստորագրել խաղացողին, քանի որ պաշտպանի պայմանագիրը լրանում է 2021 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» 23 միլիոն եվրո է ցանկանում Գարսիայի համար:
Գարսիան «Բարսելոնայի» սան է: Նա ակումբային համակարգում էր 2006 թվականից մինչև 2017 թվականը: «Մանչեսթեր Սիթին» նրա համար վճարել է մոտ երկու միլիոն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան