Բաժիններ՝

«Ասում էին, որ Տուխելը չգիտի, թե ինչպես կառավարել աստղերին: Իսկ նա անցկացրեց ՊՍԺ-ի պատմության լավագույն մրցաշրջանը». Մբապե

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ աջակցել է մարզիչ Թոմաս Տուխելին։ Եզրափակչում թիմը կխաղա Մյունխենի «Բավարիայի» դեմ:

«Ես շատ բան եմ լսել, որ նա չի ղեկավարում հանդերձարանը, չգիտի ինչպես կառավարել աստղերին, չգիտի ինչպես դա անել:

Ճիշտն ասած, կարծում եմ, որ նա անցկացրեց լավագույն մրցաշրջանը ակումբի պատմության մեջ: Մենք նվաճեցինք բոլոր հնարավոր գավաթները, հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, խաղացինք անհավատալի խաղացողների դեմ:

Նա կարողացավ բոլորիս բերել ցանկալի վիճակի: Իհարկե, ամբողջ մրցաշրջանում անկումներ և վերելքներ են գրանցվել: Նա այն մարզիչն է, որին մենք հավատում ենք: Իհարկե, այս խաղում մենք նույնպես խաղալու ենք նրա համար»,- ասել է Մբապեն:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս