««Բավարիան» փոքր-ինչ առավելություն ունի ՊՍԺ-ի նկատմամբ. նրանք սովոր են խաղալ եզրափակչում». Տուխել
ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսել է իր սպասելիքները Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում «Բավարիայի» դեմ խաղից առաջ:
«Հիմա նրանք յուրօրինակ քայլ են կատարել: Նրանք բաղկացած են երիտասարդ, սոված խաղացողներից և փորձառու մասնակիցներից:
Ես շատ եմ խոսում Քեյլոր Նավասի հետ, և մենք ունենք նաև Անխել դի Մարիա և Նեյմար, ովքեր արդեն հաղթել են այս մրցաշարում:
«Բավարիան» մի փոքր առավելություն ունի այն առումով, որ նրանք սովոր են այսպիսի եզրափակչում մրցելու: Բայց նման առավելությունը որոշիչ չի լինի»,- ասել է Տուխելը:
Սիրարփի Աղաբաբյան