Բաժիններ՝

Բարտոմեուն՝ Մեսսիի հեռանալու մասին

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ հարձակվող Լիոնել Մեսսին կարող է լքել ակումբը:

«Մեսսին ցանկանում է ավարտել կարիերան «Բարսայում», նա դա ասել է բազմիցս: Ես խոսեցի Կումանի հետ, և նա ասաց ինձ, որ Մեսսին իր նախագծի ողնաշարն է:

Մեսսին մինչև 2021 թվականը պայմանագիր ունի, նա դա գիտի, մենք բոլորս դա գիտենք: Ես պարբերաբար շփվում եմ նրա հետ, հատկապես նրա հոր հետ: Նրանք նախագծի մասին գիտեն, որ կգա նոր մարզիչ, ով հույս ունի Մեսսիի վրա:

Մեսսին շարունակում է մնալ աշխարհի լավագույն խաղացողը: Նա թիվ մեկն է և խաղում է մեզ համար: Յուրաքանչյուր նախագիծ կատարվում է` հաշվի առնելով, որ մենք ունենք աշխարհի լավագույն խաղացողը, ամեն ինչ արվում է, որպեսզի նրա որակները զարգանան»,- ասել է Բարտոմեուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս