Բաժիններ՝

«Մեր ճամփաբաժանը էդ «հեղափոխությունների» և այդ «արժեքների հետ» տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ես անձամբ խոստացել եմ, ասել եմ՝ մենք ժողովրդին պարտության չենք տանելու». Նիկոլ Փաշինյան

Էս վերջերս մի այսպիսի պրոցես եմ նկատում: Ուրեմն մարդիկ են հայտնվել, որոնք հանդես են գալիս հեղափոխության արժեքների պահապանների դիրքորոշումներից: Ու ես որ ուշադիր մոնիտորինգ եմ անում, տեսնում եմ, որ այդ մարդկանց մի շատ հիմնական մասը նրանք են, ովքեր էսօր գալիս են, հեղափոխության արժեքները մեզնից պաշտպանում են: Ու դրանք, գիտե՞ք, ո՞ր մարդիկ են: Նրանք, ովքեր 2012-13-14-15թ. ձեռ էին առնում մեզ, ժողովրդին զգուշացնում էին, որ սրանք պրոյեկտ են, սա են, նա են:

Այս մասին Գեղարքունիքի մարզից վերադառնալիս ֆեյսբուքյան լայվ հեռարձակմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում, նրանք հեղափոխությունը նկատեցին այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի էր ունեցել, պրծել: Նրանք այդ ընթացքում ինչով կարողացել են, անընդհատ խանգարել են: Նրանք էսօր եկել են, հեղափոխության արժեքների պահպանությունից են խոսում: Նրանք չենք կարող հեղափոխության արժեքների պահպանությունից խոսել, որովհետև նրանք չգիտեն՝ ինչ է հեղափոխության արժեքները: Իրենց դավանած հեղափոխության արժեքներն այն արժեքներն են, որ մեր ժողովրդին բազմիցս բերել են պարտության: Եվ մեր ճամփաբաժանը էդ «հեղափոխությունների» և այդ «արժեքների հետ» տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ես անձամբ խոստացել եմ, ասել եմ՝ մենք ժողովրդին պարտության չենք տանելու և ժողովրդին լուսանցքներ չենք մղելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ ինքը թույլ չի տա, որ այսօր հեղափոխության արժեքները որևէ մեկն իրենցից պաշտպանի, հատկապես որ, այդ մարդիկ՝ 2012թ.-ից սկսած՝ անընդհատ դեմ են գործել հեղափոխությանը, կուլիսներում սրա-նրա հետ պայմանավորվածություններ են ձեռք բերել, տարբեր սցենարներ են բերել մեջտեղ ու անընդհատ ձախողել:

«Դուք չգիտեք, թե որն է հեղափոխության արժեքները, դուք դեռ պետք է դասընթաց անցնեք հեղափոխության արժեքների մասին գաղափար ունենալու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս