
Գեղարքունիքում բնակիչները փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտյան ժամը 7:00-ին փակել են Վարդենիս-Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Այս մասին 168.am-ը տեղեկանում է Սոթք համայնքի բնակիչ Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից: Նա մասնավորապես նշել է.
«Սոթքի ոսկու հանքի պայթեցման հետևանքով առաջանում է քիմիական տարրերով հարուստ փոշու ամպ, որը հասնում է շրջակա բնակավայրեր, աղտոտում է նաև խմելու և ոռոգման ջրերը»:
168.am-ը Սևակ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե այս պահին ի՞նչ իրավիճակ է համայնքում, արդյոք խնդրի վերաբերյալ պատկան մարմիններն արձագանքե՞լ են:
«Այս խնդիրը միշտ էլ եղել է, բարձրաձայնվել է, բայց արդյունք չի եղել: Այսօր ճանապարհ փակեելու հիմնական նպատակը եղել է հանքի ղեկավարության հետ հանդիպելը, հիմա իրենք համաձայնել են մեզ հետ հանդիպել, միայն ժամը պետք է հստակեցնենք»,- պատասխանեց Խաչատրյանը: