Brent մակնիշի նավթի գներն աճել են բարելի դիմաց մինչև 45,2 դոլար

Նավթի համաշխարհային գներն օգոստոսի 17-ի առավոտյան կաճեն, վկայում են սակարկությունների տվյալները:

Երեւանի ժամանակով 09:13-ի դրությամբ Brent մակնիշի հյուսիսծովյան նավթախառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների գներն աճել են 0,89 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 45,2 դոլար, WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 1,05 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 42,54 դոլար:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել է, որ Չինաստանի պետական նավթընկերություններն ամրագրել են լցանավերը՝ օգոստոսին եւ սեպտեմբերին մոտավորապես 20 մլն բարել ամերիկյան նավթ փոխադրելու համար: Չինաստանն աշխարհում նավթի խոշորագույն ներմուծողն է, իսկ Միացյալ Նահանգները՝ նավթի խոշորագույն արտադրողը:

Շուկաները նաեւ սպասում են ՕՊԷՔ+-ի հանդիպումներին, որոնք պլանավորվել են այս շաբաթ:

ՕՊԷՔ+-ի տեխկոմիտեի եւ նախարարական կոմիտեի հանդիպումները դեռ հուլիսին պլանավորվել էին համապատասխանաբար օգոստոսի 17-ին եւ 18-ին: Անցյալ շաբաթ ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ ՕՊԷՔ+-ի երկրները քննարկում են նախարարության մոնիթորինգային կոմիտեի նիստի հետաձգումը օգոստոսի 18-ից օգոստոսի 19-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս