
Գերմանիայում գնաճը հուլիսին դանդաղել է մինչև զրո

Գերմանիայում սպառողական գները, որոնք ներդաշնակեցվել են Եվրամիության չափորոշիչների հետ, 2020 թվականի հուլիսին տարեկան արտահայտությամբ չեն փոխվել մեկ ամիս առաջվա 0,8 տոկոսով աճից հետո: Այդ մասին վկայում են երկրի Դաշնային վիճակագրական վարչության (Destatis) վերջնական տվյալները:
Սպառողական գները նախորդ ամսվա համեմատությամբ նվազել են 0,5 տոկոսով: Հունիսին դրանք ամսական արտահայտությամբ բարձրացել էին 0,7 տոկոսով: Գները, որոնք նախատեսված են գերմանական չափորոշիչներով, հուլիսին 0,1 տոկոսով նվազել են տարեկան արտահայտությամբ եւ 0,5 տոկոսով՝ ամսական արտահայտությամբ: Բոլոր չորս ցուցանիշների դինամիկան համընկել է վերլուծաբանների՝ նախապես հայտարարված տվյալների եւ միջին կանխատեսումների հետ, վկայում են Trading Economics-ի տվյալները: