
ԶՈՒ 1-ին զորամիավորումում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

ՀՀ Զինված ուժերի 1-ին զորամիավորումում օգոստոսի 13-ին տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները:
Երդման արարողությանը ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։