«Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին»․ Նաիրա Կարապետյան

Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «BBC Hard talk Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի նկարագրական մասում Արցախի հիմնախնդիրը նշված է իբրև՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ երկար պայքար»:

Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը՝ առնվազն ի դեմս ԱԳ նախարարի, ուղղակի պարտավոր են հրապարակային կերպով ընդդիմանալ այս ձևակերպմանն ու որակել սա իբրև հակամարտության բուն բնույթի խեղաթյուրում:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա որակվելու է իբրև հարցազրուցավարի հեղինակային նախաբան և սուբյեկտիվ կարծիք, սակայն լռելը նշանակելու է համաձայնել այս ձևակերպման հետ:

Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին, ներկայացնելով հիմնախնդիրը իբրև «պայքար տարածքայի շուրջ»:

Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը չեն պատկերացնում, որ հիմնախնդրի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, ինչի վրա և կառուցված է բանակցությունների մեր ողջ տրամաբանությունը, և այս վտանգավոր ձևակերպումը ուղղակի և անտեսում այն, և հարվածում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը:

Ուզում եմ հիշեցնել, որ դիվանագիտության մեջ «վրիպակներ» չեն լինում, և պարտադիր է սրան արձագանքելը»:

https://www.facebook.com/photo.php?fbid=10213969393427368&set=a.1696521791320&type=3&theater

Տեսանյութեր

Լրահոս