
«Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել, ամաչել Նիկոլի անգրագիտությունից…»

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «BBC-ի Hard Talk ձևաչափը շատ կարևոր առանձնահատկություն ունի. հենց սկզբից զգուշացնում են՝ ծանր և անհարմար հարցեր են լինելու: Լավ, կարելի՞ է այսչափ չսիրել երկիրը, կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել: Ամաչել, որ Նիկոլ Փաշինյանն է երկրի ղեկավարը: Ամաչել այս մարդու պրիմիտիվության մակարդակից: Ամաչել Նիկոլի անգրագիտությունից: Ամաչել այս մարդու ցինիզմից:
Դաս չեղա՞վ, որ Սակուրն իր հարցադրումներով, հարցերի տողատակերով ու խոսքի վրա բռնացնելու մարտավարությամբ անցած տարի ստորացրեց հայերերնից ավելի լավ անգլերեն իմացող ԱԳ նախարար Մնացականյանին: Ինչո՞ւ, մեր ժողովրդի ո՞ր մեղքի համար այս մարդը համաձայնվեց իր չիմացած լեզվով ստորանալ անգլիախոս լսարանի առջև: Ինքը հեչ, քարն իր գլուխը, երկիրն է ափսոս, ժողովուրդն է ափսոս, որ աշխարհը մեր պետության ու 5000-ամյա ժողովրդի մասին հիմա դատողություններ է անում այս փողոցային պոպուլիստի պրիմիտիվության մակարդակով: Ամբողջը մի կողմ. ժողովուրդ ջան, ձեր գեները չեն վիրավորվո՞ւմ»:
https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10158620335418197