«Բա ե՞ս». նախարարը մոռացել էր դիմակը
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության հակաճգնաժամային ծրագրերին վերաբերող ասուլիսը սկսեց միայն դիմակն աշխատասենյակից բերելուց հետո: «Ներողություն եմ խնդրում աշխատասենյակից ուղիղ այստեղ առանց դիմակի գալու համար»,- ասաց նախարարը:
Տիգրան Խաչատրյանն իր դիմակի մասին հիշեց այն ժամանակ, երբ մամուլի խոսնակ Աննա Օհանյանը լրագրողներին խնդրեց խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։ Վերջինին նախարարն արձագանքեց. «Բա ե՞ս»։
Այնուհետև նա դահլիճից դուրս եկավ ու վերադարձավ դիմակով: