
Արմեն Բաբալարյանը մտահոգված է

Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մտահոգիչ է համարում առաջնությանը մասնակցած մարզիկների քանակը:
«Հայաստանի առաջնությունը անցկացրինք պանդեմիայի պայմաններում: Մասնակցում էր շուրջ 65 մարզիկ: Մրցակցություն կար, սակայն մասնակիցների քանակը մտահոգիչ է: Առաջնության հիմնական նպատակը, իհարկե, հավաքական ձևավորելն էր, որը հավաքների կմասնակցի և կնախապատրաստվի դեկտեմբերին կայանալիք ԱԱ-ին, եթե այն չչեղարկեն: Մի քանի օր անց հավաք կսկսենք Ծաղկաձորում: Կտեսնենք, թե պանդեմիայով պայամանավորված, որ մրցաշարերին կկարողանանք մասնակցել: Բարդ իրավիճակ է: Եթե վարակը նահանջի, 2021 թվականը կսկսենք մեր նախկին գրաֆիկով, այսինքն գարնանը Հայաստանի առաջնությունը, այնուհետև հավաքներ, մրցաշարեր ԵԱ, ԱԱ: Տեսնենք, թե ինչ կլինի»,- Բաբալարյանի խոսքերը փոխանցում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: