«Վեստ Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի
«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ էնշանակվել Խորեն Վերանյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգիմասնագետը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է ոչ հեռավոր անցյալում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսելէ զբաղվել 2003 թվականին՝ «Փյունիկում», որտեղ նույն տարում դարձել է Հայաստանի չեմպիոն։
Հետագայում Վերանյանը խաղացել է «Արարատում», «Գանձասար Կապանում»:
2015-2018 թվականներին «Ալաշկերտի» կազմում երեք տարի անընդմեջ նվաճել է չեմպիոնականտիտղոսը և մեկ անգամ «Սուպերգավաթը»: 2018-19թթ մրցաշրջանում հանդես է եկել Գյումրու «Շիրակի»կազմում:
Հայաստանի երիտասարդական հավաքականների նախկին ֆուտբոլիստ է:
Վերանյանի հետ պայմանագիրը կնքվել է 3 տարով: