Բաժիններ՝

Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից

Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած 550 հազար ֆիզիկական և 17.4 հազար իրավաբանական անձ հունիսի 1-ի դրությամբ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ անդրադառնալով վարկային արձակուրդի և կառավարության հակաճգնաժամային տնտեսական ծրագրերին։

«Վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր:  Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը։ ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերով  ՀՀ առևտրային բանկերը մասնավորապես առաջին և երկրորդ ծրագրերով բավարարել են 21693 վարկային հայտ՝ տրամադրելով ավելի քան 98 մլրդ դրամ գումար։ Սա նշանակում է, որ միջինում մեկ հայտատուին տրամադրվել է 4,5 մլն դրամի վարկ»,- նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այսօր արդեն բավարարվել է 1071 վարկային հայտ՝ շուրջ 66 մլրդ դրամ չափով գումար: Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, այս պահի դրությամբ բավարարվել է 20.622 վարկային հայտ՝ 32.2 մլրդ դրամի չափով  գումար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս