Բաժիններ՝

Օգոստոսի գլխավոր սերիալները. «Լավքրաֆթի երկիրը», «Անձրևի» եզրափակիչ եթերաշրջանը և «Լյուցիֆերի» վերադարձը

Կորոնավիրուսի հետևանքով մի շարք պրեմիերաներ հետաձգվեցին։ Օգոստոսին նոր սերիալները քիչ են լինելու, բայց շատ հետաքրքիր։

Օգոստոսի պրեմիերաները

1. Маленькие пташки

  • Little Birds
  • Դրամա
  • Մեծ Բրիտանիա, 2020 թվական
  • Պրեմիերայի ամսաթիվը՝ օգոստոսի 4

Կարդացեք նաև

1950-ականների կեսերին ամերիկացի Լյուսի Սավիջը ապագա ամուսնու հետ գալիս է Տանգիեր: Նա փորձում է դասավորել իր անձնական կյանքը և փախչել հասարակության կողմից պարտադրված կանոններից: Նրա փեսացուն չի կողմնորոշվում ում ընտրել՝ Լյուսիին, թե իր տեղացի սիրեկանին: Իսկ ազդեցիկ մարոկկացի Շերիֆ Լամուրը պայքարում է իր անկախության համար:

Շարքը հիմնված է էրոտիկ պատմությունների շարքի վրա, որոնք հրապարակվել են հետագայում հայտնի դերասանուհի Անաիս Նինի կողմից:

Ինչպես բնօրինակում, սյուժեն կմիավորի մի քանի կերպարների անձնական հարաբերությունները և քաղաքական խարդավանքները, որոնք կապված են Տանգիեր միջազգային գոտու բռնակցման հետ:

2. Звёздный путь: Нижние палубы

  • Star Trek: Lower Decks
  • Կատակերգություն, ֆենթըզի
  • ԱՄՆ, 2020 թվական
  • Պրեմիերայի ամսաթիվը՝ օգոստոսի 6

«Աստղային ճանապարհի» աշխարհի հաջորդ պատմության գործողությունները տեղի են ունենում 2380 թվականին: Սյուժեն պատմում է տիեզերական նավատորմի առավել աննշան նավի վրա օժանդակ ծառայության առօրյա աշխատանքի մասին:

Նախկինում ամբողջ հսկայական ֆրանչիզայում միայն մեկ անիմացիոն շարք կար, որը թողարկվել էր 1973 թվականին: Այժմ «Ռիք և Մորտի» գրողներից և պրոդյուսերներից մեկը`Մայք ՄաքՄահանը, որոշել է թողարկել հումորային անիմացիոն նախագիծ:

3. Волшебники: Истории Аркадии

  • Tales of Arcadia Wizards
  • Ֆենթըզի, արկածային
  • ԱՄՆ, 2020 թվական
  • Պրեմիերայի ամսաթիվը՝ օգոստոսի 7

Արկադիա Օուքս քաղաքի բնակիչները պետք է վերջին անգամ միավորեն ուժերը՝ կանխելու զանգվածային պատերազմը մարդկանց, հրեշների և այլմոլորակայինների միջև, ովքեր փնտրում են մոգությունը օգտագործելու միջոց:

Սա Գիլերմո դել Տորոյի անիմացիոն նախագծի երրորդ մասն է: Նախկինում թողարկվել էին «Տրոլ որսորդները» և «Երեքը երկնքիցը»: Հիմա պետք է ավարտվի Արկադիայի պատմությունը:

4. Тед Лассо

  • Ted Lasso
  • Կատակերգություն
  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, 2020 թվական
  • Պրեմիերայի ամսաթիվը՝ օգոստոսի 14

Ամերիկյան ֆուտբոլի մարզիչը, ով աշխատում է Կանզասի քոլեջում, ստանում է անսովոր առաջարկ: Նա ուղևորվում է Անգլիա՝ տեղի թիմին հաջողության տանելու համար: Սակայն, այնտեղ խաղում են դասական ֆուտբոլ, իսկ հերոսը դրանից ընդհանրապես չի հասկանում:

Այս նախագիծը ստեղծվել է հանրաճանաչ սցենարիստ Բիլ Լոուրենսի կողմից։ Գլխավոր դերը խաղացել է կատակերգու Ջեյսոն Սուդեկիսը, որը հայտնի է իր Saturday Night Live հեռուստաներկայացումով:

5. Страна Лавкрафта

  • Lovecraft Country
  • Սարսափ, ֆենթըզի, դրամա
  • ԱՄՆ, 2020 թվական
  • Պրեմիերայի ամսաթիվը՝ օգոստոսի 17

Սևամորթ Ատտիկուսը իր հորեղբոր Ջորջի և ընկերուհու՝ Լիտիտիայի ուղեկցությամբ, ուղևորվում է 1950-ական թվականների ԱՄՆ: Նա փորձում է գտնել իր հորը, բայց ճանապարհին հերոսները հանդիպում են վտանգավոր ռասիստների և գերբնական հրեշների:

Նախագիծը հիմնված է Մեթ Ռաֆի նույնանուն վեպի վրա, որը թողարկվել է 2016 թվականին։

6. Биохакеры

  • Biohackers
  • Դետեկտիվ, ֆենթըզի
  • Գերմանիա, 2020 թվական
  • Պրեմիերայի ամսաթիվը՝ օգոստոսի 20

Միան ընդունվում է հեղինակավոր համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ կին դասախոս է դասավանդում, ով կապ ունի հերոսուհու եղբոր մահվան հետ: Հասկանալով կատարվածի հանգամանքները ՝ նա ընկղմվում է գենետիկական և կենսաքիմիական փորձերի աշխարհ:

Գերմանական Netflix-ի այս սերիալը արդեն անվանել են նոր «Dark»: Հայտնի չէ, արդյոք նախագիծը կկարողանա կրկնել իր նախորդի հաջողությունը, բայց հեղինակները հստակ ցանկանում են ցույց տալ մի պատմություն, որում գեղարվեստական գրականությունը խառնված է անձնականև դետեկտիվ պատմությունների հետ:

Ծանոթ սերիալների նոր եթերաշրջաններ

1. Дождь

  • The Rain
  • Դրամա, ֆենթըզի, թրիլլեր
  • Դանիա, ԱՄՆ, 2018-2020թթ.
  • 3-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ օգոստոսի 6-ին
  • IMDb: 6.4

Սկանդինավիան գտնվում է մահացու վիրուսի համաճարակի մեջ, որը տարածվում է անձրևի միջոցով: Երիտասարդ Ռասմուսը, ով անձեռնմխելի է հիվանդությունից, և նրա քույրը՝ Սիմոնեն, մի խումբ վերապրածների հետ միասին, փորձում են պարզել, թե ինչն է ապոկալիսպսիսի պատճառը։

Արդեն հայտնի է, որ դանիական նախագծի երրորդ եթերաշրջանը կլինի եզրափակիչը, ինչը նշանակում է, որ հեռուստադիտողները կստանան սերիալի բոլոր հարցերի պատասխանները:

2. Открытое море

  • Alta mar
  • Դրամա, կրիմինալ, դետեկտիվ
  • Իսպանիա, 2019 թվական – առ այսօր
  • 3-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ օգոստոսի 7-ին
  • IMDb: 6.8

Քույրեր Եվա և Կարոլինա Վիլանուևաները Իսպանիայից Բրազիլիա են նավարկում շքեղ լայներով: Ճանապարհին նրանք պետք է հետաքննեն սպանություն և բացահայտեն այլ առեղծվածներ: Ստացվում է, որ յուրաքանչյուր ուղևոր թաքցնելու բան ունի:

2-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիայում ավարտվեց հերոսուհիների ճանապարհորդությունը: Բայց, կարծես, նրանց սպասվում է նոր ճանապարհորդության և նոր գաղտնիքների, և այժմ գործի մեջ ներքաշվում են լրտեսներն ու մահացու վիրուսը:

3. Люцифер

  • Lucifer
  • Ֆանտաստիկա, միստիցիզմ, դետեկտիվ
  • Միացյալ նահանգներ, 2015 թվական – առ այսօր
  • 5-րդ եթերաշրջանի պրեմիերան ՝ օգոստոսի 21-ին
  • IMDb: 8.2

Հեռուստասերիալի գլխավոր հերոսը Լյուցիֆեր Մորնինգսթարն է՝ դժոխքի արքան, «ով հոգնել է իր պաշտոնից, թողել իր գահն ու թագավորությունը և բնակություն հաստատել Լոս Անջելեսում, որտեղ օգնում է տեղի ոստիկանությանը պատժել հանցագործներին»։ Լյուցիֆերն իր սատանա օգնական Մազիքինի հետ տնօրինում է «Lux» բարը։ Երբ Լյուցիֆերի շնորհիվ հայտնի դարձած աստղը սպանվում է նրա ակումբի մոտ, Լյուցիֆերը ներգրավվում է Լոս Անջելեսի ոստիկանությունում, որպեսզի օգնի դետեկտիվ Քլոե Դեքերին գտնել մեղավորներին և պատժել նրանց։
Խարիզմատիկ և սարկաստիկ Լյուցիֆերը առաջին անգամ հայտնվեց DC կոմիքսներում 1989 թվականին՝ որպես աննշան կերպար: Հեռուստատեսային վարկածում նրա դերը խաղացել է Թոմ Էլիսը, ով հնարավորինս մոտենում է դերին ոչ միայն արտաքին տվյալների շնորհիվ, այլև գայթակղիչ բրիտանական շեշտադրությամբ:

Այժմ կթողարկվի հինգերորդ սեզոնի միայն կեսը: Միևնույն ժամանակ, նախագիծը նախապես երկարացվել է վեցերորդի եթերաշրջանով։:

4. Воровки

  • Trinkets
  • Դրամա, կրիմինալլ
  • ԱՄՆ, 2019-2020թթ.
  • 5-րդ եթերաշրջանի պրեմիերան՝ օգոստոսի 21-ին
  • IMDb: 8.2

Տարբեր բնավորություններ ունեցող երեք հերոսուհիներ հանդիպում են անանուն կլեպտոմանիաների հանդիպմանը: Նրանք արագ մտերմանում են և միասին սկսում են պայքարել կախվածության դեմ:

Սերիալում գլխավոր դերը խաղում է Բրայանա Հիլդեբրանդը: Այստեղ դերասանուհին իրեն բացահայտում է բոլորովին այլ կերպ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս