Բաժիններ՝

«Ֆերնանդեշն ուժեղացրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը և իրացրեց 20 11-մետրանոց». Մոուրինիո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կատակել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի մասին խոսելիս:

«Բրունուն եկավ, լավ մարզավիճակում էր, շատ լավ էր խաղում, բարելավեց «Յունայթեդի» կազմը, ինչպես նաև պարզվեց, որ հիանալի 11-մետրանոցներ իրացնող է, աշխարհի լավագույններից մեկը. նա ուներ 20 հնարավորություն այդպես գոլ խփելու համար»,- Ժոզեին է մեջբերում Manchester Evening News-ի լրագրող Ռիչ Ֆեյը:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սպորտինգից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո Բրունուն բոլոր մրցաշարերում վեց 11-մետրանոց է իրացրել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս