Բաժիններ՝

Գրողն իր գրքի 400 օրինակ է գնել, որպեսզի այն դառնա բեսթսելլեր

Բրիտանացի գրող Մարկ Դոուսոնը գնել է իր դետեկտիվ գրքիի 400 օրինակ՝ այն դարձնելով Sunday Times թերթի թոփ-10 բեսթսելերներից մեկը: Երբ պարզվել է, թե ով է գնորդը, գիրքը հանվել է հեղինակավոր ցուցակից, գրում է The Guardian-ը:

Դոուսոնն իր The Cleaner դետեկտիվ գիրքը հրապարակել է յոթ տարի առաջ:

Ըստ հեղինակի, նա տեսել է, որ իր գիրքը ցուցակում 13-րդ տեղում է և որոշել է «օգնել» դետեկտիվին՝ առաջ անցնել:
Դոուսոնը երկրպագուներին հարցրել է, թե արդյոք նրանք իրենից կգնեն գիրքը, և համաձայնություն ստանալուց հետո նա պատվիրել է իր գրքի խմբաքանակ՝ 3.6 հազար ֆունտով: Այս հնարքն աշխատել է և բրիտանացու գիրքը բեսթսելլերների ցուցակի 13-րդ հորիզոնականից բարձրացել է 8-րդ հորիզոնական:

Այնուամենայնիվ, վարկանիշի հեղինակներին դուր չի եկել այս քայլը: Հրապարակման մեջ նշվում է, որ նրանք չեն հաշվարկի այս 400 գիրքը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս