
ATP-ն չեղարկել է Չինաստանի բոլոր մրցաշարերը

ATP-ն` պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան, հայտարարել է մինչև ընթացիկ տարվա ավարտը Չինաստանում թենիսի բոլոր մրցաշարերի չեղարկման մասին: Այս մասին հայտարարություն է տարածել մամուլի ծառայությունը: Նման որոշում ATP-ն կայացրել է ուսումնասիրելով Չինաստանի կառավարության որոշումն առ այն, թե պանդեմիայի ընթացքում մրցաշարերն ինչպես պետք է անցկացվեն: Չինաստանը չի թույլատրել միջազգային մրցաշարարի անցկացումը իր երկրում:
Այս որոշումը հաշվի առնելով` չեն կայանա Շանհայի մաստեր մրցաշարը, ինչպես նաև Պեկինի և այլ մրցաշարեր: