Բաժիններ՝

«Լևանդովսկին կարող էր պայքարել Մեսսիի և Ռոնալդուի հետ»․ Ռիվալդո

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» նախկին խաղացող և 1999 թվականների «Ոսկե գնդակի» դափնեկիր Ռիվալդոն մեկնաբանել է այս մրցաշրջանում մրցանակը չհանձնելու որոշումը:

«Ճիշտ է, մենք որոշեցինք այս մրցաշրջանում չհանձնել «Ոսկե գնդակը»: Եվրոպական լիգաներն ունեին տարօրինակ մրցաշրջան. շատ հանդիպումներ անցկացվեցին առանց հանդիսականների, իսկ որոշ խաղացողներ, օրինակ՝ Ֆրանսիական Լիգա 1-ում, դադարեցին խաղալ խաղացանկից առաջ:

Որոշ խաղացողներ կարող են մի փոքր հիասթափվել այս որոշումից, և «Բավարիայի» Լևանդովսկին հաստատ նրանցից մեկն է:

Լեհ հարձակվողը հիանալի էր: «Բավարիան» նվաճեց Բունդեսլիգայի իր ութերորդ տիտղոսը, իսկ Չեմպիոնների լիգան դեռ չի ավարտվել։ Այնպես որ, նա լավ հնարավորություն ունի այդ մրցանակի համար պայքարել Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Մեսսիի և Ռոնալդուի համար Ballon d’Or-ի չեղարկումը ևս մեկ «Ոսկե գնդակ» նվաճելու հնարավորություն էր, քանի որ նրանց կարիերան մոտենում է ավարտին: Բայց ճիշտ որոշում է այս տարվա մրցանակը չեղյալ համարելը»,- գրել է Ռիվալդոն Betfair-ի իր սյունակում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս