Սահմանին թեժ մարտ է եղել՝ կանխվել է հակառակորդի դիվերսիան. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Զինված ուժերի դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։
«Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ եւ Դ-30 հաուբից:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները», – հաղորդում է Շուշան Ստեփանյանը:
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության,…
Gepostet von Shushan Stepanyan am Mittwoch, 15. Juli 2020