
Եվրոպական պառլամենտի սոցիալ-դեմոկրատական խմբի կոչը՝ Ադրբեջանին և Հայաստանին

Եվրոպական պառլամենտի սոցիալ-դեմոկրատական խումբը թվիթերյան պաշտոնական էջում հայտարարություն է տարածել.
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ հրադադարի հաստատման և կոնֆլիկտի խաղաղ կարգավորման՝ հիմնվելով 2009թ. ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների և մարդկանց ինքնորոշման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
???? We call on Azerbaijan and Armenia for an immediate ceasefire and for a peaceful settlement of the conflict, based on the 2009 OSCE Basic Principles and the non-use of force, territorial integrity and equal rights and the self-determination of people pic.twitter.com/6xaY1Moy3u
— S&D Group (@TheProgressives) July 15, 2020