Ավտովթար «Գուդվին» խաղատան մոտ

Հուլիսի 6-ին, ժամը 21:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Զովունի գյուղում՝ խաղատների մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զովունի գյուղում՝ «Գուդվին» խաղատան մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հունան Ա․, 1988 թ․) բախվել է էլեկտրասյանը և դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով էլեկտրասյունը կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը. տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև քաղաքացիների հետ համատեղ սյունը դուրս են բերել երթևեկելի հատվածից։

Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031