Բաժիններ՝

Իջևանի ոստիկանները ստուգայցեր են իրականացրել փայտամշակման արտադրամասեր

Օրերս ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով իրականացրին ուժեղացված ստուգայցեր։ Վաղ առավոտյան, մինչ միջոցառումը սկսելը, ոստիկանության ծառայողները հրահանգավորվեցին ու անցան գործի։

Ստուգողական այցեր կատարվեցին Իջևանի բաժնի սպասարկման տարածքի մի շարք գյուղերում գործող փայտամշակման ու փայտածուխի շուրջ տասը արտադրամաս։ Հայտնաբերվեց ընդհանուր մի քանի տասնյակ խորանարդ մետր փայտանյութ, տարբեր չափի տախտակներ, մի քանի տասնյակ պարկ փայտածուխ, փայտածուխի պատրաստման տարաներ, արկղի դետալներ, փայտանյութով բարձված բեռնատար, վառելափայտ, մի քանի տասնյակ խորանարդ մետր թափոն և այլն։

Որոշ դեպքերում տնտեսվարողները հայտնաբերվածի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Դեպքերի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Նմանօրինակ միջոցառումները շարունակական են լինելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031