««Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի լավագույն թիմն է». Ֆրենկ Լեմպարդ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթիին» համարում է Պրեմիեր լիգայի լավագույն թիմը, չնայած այն բանին, որ «Լիվերպուլը» դարձավ 2019/20 մրցաշրջանի չեմպիոն:
«Երբ դուրս ես գալիս խաղալու «Մանչեսթեր Սիթիի» մակարդակի թիմի հետ, նրանց անհատական վարպետությամբ և մարզչական աշխատանքի մակարդակով, ապա ինձ համար նրանք լավագույնն են: Լավագույնն այն առումով, թե ինչ ֆուտբոլ են նրանք խաղում: Դրան հրաշալի է հետևել: Պեպը և Կլոպն ուրիշ մակարդակ են: Ահա թե ինչու «Լիվերպուլը» հաղթեց Պրեմիեր լիգան»,- Լեմպարդին է մեջբերում Goal-ը:
Հունիսի 25-ին «Չելսին» 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»:
Այդ արդյունքի շնորհիվ «Լիվերպուլն» անհասանելի դարձավ մրցաշարային աղյուսակում: «Կարմիրները» 30 տարվա ընթացքում առաջին անգամ դարձան Անգլիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը