Բաժիններ՝

Երեխան ընկել է մոտ 3 մ խորությամբ փոսի մեջ. ահազանգ

168.am-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ մոտ մեկ ժամ առաջ Երևան քաղաքի Ֆուչիկի 2 փողոցում շինարարական աշխատանքների համար փորված մոտ 3 մետր փոսի մեջ հեծանիվով երեխա է ընկել: Ըստ քաղաքացիների, երեխայի վիճակը ծանր է եղել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ փոսը շրջապատող ժապավենները նախկինում չեն եղել, դրանք փակցվել են երեխային այնտեղից դուրս բերելուց հետո:

Երեխային փոսից հանել է մոտակայքում գտնվող բնակիչներից մեկը և պատահական մեքենայով տեղափոխել է հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս