Ամառային թեթև աղցան՝ թարմ լոլիկներից
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 1 կգ
2. Ռեհան
3. Աղ
4. Մանանեխ – 1 ճ/գ
5. Մեղր – 1 ճ/գ
6. Բալզամիկ քացախ – 1 թ/գ
7. Բուսայուղ – 2 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկները լվանալ, կտրատել, վրան լցնել կտրատված ռեհանը և համեմել աղով: Թողնել 1 ժամ:
2. Այդ ընթացքում պատրաստել սոուսը՝ խառնելով մնացած բաղադրիչները:
3. Ստացված սոուսը լցնել լոլիկների վրա և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը