Տնական կեքսերի լավագույն բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Ձու – 4 հատ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Կարագ – 250 մլ
4. Ալյուր – 2 բաժակ
5. Սոդա – 1/4 թ/գ
6. Հատապտուղներ
Պատրաստման եղանակը
1. Կարագը հալեցնել:
2. Ձվերը հարել շաքարավազի հետ, կարելի է ավելացնել վանիլին:
3. Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը, կրկին հարել:
4. Ավելացնել ալյուրը՝ անընդհատ խառնելով:
5. Հատապտուղները թավալել ալյուրի մեջ և լցնել խմորի մեջ, զգուշությամբ խառնել:
6. Ստացված խմորը լցնել կաղապարների մեջ: Թխել 40-50 րոպե, 180 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը