ՊՍԺ-ի որոշումը հարված է եղել Տիագո Սիլվայի համար
Պաշտպան Տիագո Սիլվան մրցաշրջանի ավարտին կլքի ՊՍԺ-ն:
35-ամյա խաղացողի պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ, փարիզյան ակումբը չի թարմացրել պայմանագիրը նրա հետ:
RMC Sport-ը, վկայակոչելով բրազիլական աղբյուրներին, հայտնում է, որ իրադարձությունների այսպիսի շրջադարձը վրդովեցնում և անհանգստացնում է ֆուտբոլիստին:
«Նա սիրում է ՊՍԺ-ն, սիրում է Փարիզը, այս որոշումը լուրջ հարված էր նրա և նրա ընտանիքի համար:
Մրցաշրջանի դադարեցումից առաջ Տիագոյի մարզավիճակը հրաշալի էր: Նա հաղթանակների քաղց ունի և նույնիսկ իրեն հիանալի է զգում 35 տարեկանում, ուստի դժվար է հասկանալ այս որոշումը»,- ասում է խաղացողի շրջապատի ներկայացուցիչը:
Տիագո Սիլվան խաղում է ՊՍԺ-ում 2012 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան