Գազարով խավիար. օրիգինալ և համեղ նախուտեստ
Բաղադրիչներ
1. Գազար – 1 կգ
2. Քաղցր պղպեղ – 500 գ
3. Կծու պղպեղ – 2 հատ
4. Լոլիկ – 2 կգ
5. Սխտոր – 1 պճեղ
6. Համեմի սերմ – 1 թ/գ
7. Շաքարավազ – 150 գ
8. Աղ – 1.5 ճ/գ
9. Դափնու տերև – 2 հատ
10. Քացախ (9%) – 100 մլ
11. Բուսայուղ – 200 գ
Պատրաստման եղանակը
1. Գազարն անցկացնել խոշոր քերիչով, լոլիկներն աղալ, պղպեղները խորանարդաձև կտրատել:
2. Բանջարեղենին ավելացնել աղ, շաքարավազ, համեմունքներ և բուսայուղ:
3. Դնել կրակի վրա, հասցնել եռման և 2.5 ժամ շոգեխաշել:
4. Այնուհետև ավելացնել մանրացրած սխտորը, մանր կտրատված կծու պղպեղը և դափնու տերևը: 10 րոպե անց ավելացնել քացախը, խառնել, լցնել բանկաների մեջ և փակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը