
Արագ աղանդեր. պաղպաղակով տիրամիսու

Բաղադրիչներ
1. Բիսկվիթ – 1 հատ
2. Պաղպաղակ – 450 գ
3. Ռոմ – 1-2 ճ/գ
4. Մասկարպոնե պանիր – 250 գ
5. Կակաոյի փոշի – 4 ճ/գ
6. Սուրճ – 80 մլ
Պատրաստման եղանակը
1. Մասկարպոնե պանիրը հարել պաղպաղակի հետ:
2. Ստացված զանգվածի կեսը խառնել 2 ճ/գ կակաոյի հետ:
3. Բիսկվիթից բաժակով օղակներ կտրել:
4. Ձուրաքանչուր օղակը թաթախել սուրճի մեջ:
5. Բաժակի հատակին դնել բիսկվիթի մեկ շերտ, այնուհետև լցնել 1.5 ճ/գ սպիտակ կրեմ, վրան՝ 1.5 ճ/գ շագանակագույն կրեմ: Եվս մեկ անգամ կրկնել շերտերը: 3-4 ժամ դնել սառնարանը, մատուցելիս զարդարել կակաոյի փոշիով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը