Ամառանոցից փող էր գողացել. ոստիկանության բացահայտումը
Ապրիլի 21-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մի ամառանոցից գողություն է կատարվել:
Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր: Պարզվել էր՝ նախորդ տարվա նոյեբերի 10-ից այս տարվա ապրիլի 21-ը, տեխնիկական միջոցների գործադրմամբ հանելով պատուհանի ճաղավանդակը, հյուրասենյակի պահարանից գողացել էին 300.000 դրամ:
Քրեական հետախույզները գյուղում օպերատիվ հարցումներ անցկացրին: Բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, և հետևողական աշխատանքի արդյունքում հանցագործությունը բացահայտվեց:
Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արարատ քաղաքի 34-ամյա մի բնակիչ:
Հունիսի 9-ին, ժամը 13-ի սահմաններում, կասկածվողը Արարատից բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվեց:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: