Բաժիններ՝

ՊՍԺ-ն Ֆրանսիայի ֆուտբոլի չեմպիոնն է

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությանը չեմպիոնը ՊՍԺ-ն է:

Քանի որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել էր ժամանակից շուտ եզրափակել մրցաշրջանը, երկրի չեմպիոն հերթական անգամ հռչակվել է Փարիզը ներկայացնող ՊՍԺ-ն:

Իսկ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես կգան ՊՍԺ-ն, «Մարսել»-ը և «Ռեն»-ը: Եվրոպայի լիգայի ուղագրեր նվաճել են «Լիլ»-ը, «Ռեյմս»-ը և «Նիցա»-ն:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը եզրափակվեց ժամանակից շուտ: Ֆեդերացիան 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ եզրափակեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այժմ Լիգա 1-ի կազմակերպիչները մտածում են հաջորդ մրցաշրջանի հնարավոր մեկնարկի ժամկետների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս